ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.07.2012 | 11:30

Մենք մաշվեցինք քո բարկությունից և քո զայրույթից մենք խռովվեցինք։ Մեր մեղքերն առջևդ դրիր, իսկ մեր կյանքը` երեսիդ լույսի տակ։ Մեր օրերը բոլորովին նվազեցին, և մենք խռովվեցինք քո բարկությունից։ Մեր կյանքի ժամանակը դադար չունի սարդի նման։ Մեր կյանքի օրերի թիվն է յոթանասուն տարի, կամ առավելագույնը` ութսուն տարի, որոնց մեծ մասն անցնում է ցավով ու հեծությամբ։ Մեզ վրա հեզություն իջավ, և մենք խրատվեցինք։ Իսկ ո՞վ գիտե քո բարկության ուժը, կամ քո պատճառած ահից ո՞վ կչափի քո զայրույթը։
Սաղմոսներ 89. 7-11

Դիտվել է՝ 4472

Մեկնաբանություններ